Կայծակից 10 երիտասարդ ֆուտբոլիստներ են մահացել
Ուգանդայում կայծակի հարվածից տասը երիտասարդ ֆուտբոլիստներ են մահացել։ Լետնա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է LADBible- ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին:
Ամպրոպի ժամանակ նրանք եղել են խաղադաշտում, հարևանությամբ գտնվող տան տանիք են բարձրացել, որտեղ էլ նրանց կայծակը հարվածել է։ 9 ֆուտբոլիստները հենց տեղում են մահացել, մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Ֆուտբոլիստները 10-16 տարեկան էին:
Տեղի ոստիկանությունից նշել են, որ կատարվածը «ցավալի ու տխուր միջադեպ» է: Արտակարգ իրավիճակների նախարարն ասել է, որմիջադեպի համար պատասխանատու են այն ինժեներները, ովքեր շենքի տանիքին պետք է կայծակի ձողեր տեղադրեին: