Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին մաղթել է ամուր առողջություն, ոգու ամրություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի առթիվ։
«Հարգելի Ռոբերտ Սեդրակի,
Ընդունիր անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Ռուսաստանում Ձեզ գիտեն որպես ականավոր պետական գործչի, ով շատ բան է արել ժամանակակից Հայաստանի զարգացման համար։
Բարձր ենք գնհատում Ձեր անձական ներդրումը մեր երկրների միջև բարեկամական, գործընկերային կապերի ամրապնդման գործում։
Ի սրտե մաղթում ենք ամուր առողջություն, բարեկեցություն, ոգու ամրություն։
Հարգանով՝ Վլադիմիր Պուտին»,-ասված է Կրեմլի պաշտոնական էջում հրապարակված շնորհավորական խոսքում։
ՌԴ նախագահի պաշտոնական էջի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը նաև հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախկին նախագահի հետ, շնորհավորել նրա տարեդարձը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան