Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի աշխատավարձը բարձրանա, Ղարաբաղի հարցը լուծվի, թող էլի ձերբակալեն. ԲՀԿ ղեկավար
«Ցանկացած ոլորտ պլոբլեմի առաջ է։ Այդ տնտեսական ճգնաժամը, համաճարակը մարդկանց էլ հնարավորություն չի տալիս, չկա տեղ,- ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզի կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, մարդկանց վիճակը շատ ծանր է՝ բանկի տոկոսը փակի՞, երեխային կերակրի՞, թե՞ ծնողին կամ երեխային բուժի։
«Մարդիկ անդունդի մեջ են։ Այսօր ցանկացած պաշտոնյա, ղեկավար, ոլորտի պատասխանատու պարտավոր է իր ժողովրդով հետաքրքվել, շրջել, լսել և հիմնական խնդիրը բարձրացնի, դրան լուծումներ առաջարկեն»,- ասաց ԲՀԿ նախագահը։
Նրա խոսքով, ամեն օր իշխանության դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվում, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ դիմում են իշխանությանը՝ ներկայացնելով իրենց վիճակը։
«Մարդիկ ասում են՝ մեր վիճակը սա է, հարգելի իշխանություն, մի քայլ կատարեք, հնարավորութուն տվեք, ճոխություն չենք ուզում։ Մարդիկ գնում են, կառավարության դիմաց բողոքում են, ո՞վ է իջնում, լսում։ Չեմ ասում՝ թող վարաչապետն իջնի, այլ տվյալ ոլորտի պատասխանատուն։ Եթե առաջ ասում էին՝ իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն ո՞նց կարող է ակցիա անել, ժողովորդին չլսեք։ Ասում ենք ժողովուրդն առավոտից իրիկուն կառավարությունը դիմաց կանգնած է, որէև մեկը դուրս չի գալիս, որ պատասխանի, մարդը զգա իր մասին մտածող կա։ Ինչո՞ւ դուրս չեն գալիս։ Որովհետև դրա պատասխանը չգիտեն, ոլորտը չեն տիրապետում, տվյալ խնդրի լուծումը չգիտեն։ Պետք է կարողանան ծրագիր ներկայացնեն, մարդիկ տեսնեն, համբերատար սպասեն, զգան, որ բոլորին նայվում է արդարացի աչքով, բոլոր ոլորտներին գումարները հավասարաչափ բաժանվում է և մարդիկ կարողանան այդ գումարներով ապրել, մինչև արտակարգ դրությունը վերանա»,- ասաց ԲՀԿ ղեկավարը։
Խոսելով առողջապահության ոլորտի խնդիրների մասին՝ ասաց, որ մեկուսնացող հիվանդին դեղորայք չեն տրամադրում, որտեղի՞ց աշխատանքը կորցրած մարդը բուժման փող գտնի։ Ըստ նրա, պետք է կորոնավիրուսով հիվանդներին դեղորայքը տրվի անվճար։
Քաղաքացիներից մեկը Գագիկ Ծառուկյանին պատմեց, որ իրենից սրտի ստենդավորման համար միլիոնից ավելի գումար են պահանջել, ասել են՝ նախ գումարը, ապա ստենդավորումը։ Գ.Ծառուկյանն ասաց, որ այս խնդիրը 2 լուծում ունի՝ կամ պետպատվերով հատկացված գումարը սերտիֆիկատներով տրամադրել թիրախային խմբերին կամ երկրով մեկ հիմնել անվճար հիվանդանոցներ՝ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողների համար։
«Այն ընտանիքները, որ անապահով են, աղքատության շեմին են կանգնած, իրենք դա պետք է կազմակերպեն ակցիաներով, ամեն ընտանիքին հասնում է 200 հազար, 300 հազար, դա տրամադրեն մարդուն, ոչ թե մարդը գնա խնդրողի կարգավիճակում, տեսնի՝ կգրե՞ն, կհերթագրե՞ն, այլ մարդու գումարն իր ձեռքում է, մարդը ողորմություն չի խնդրում, ժողովրդի գումարներից է բյուջեն գոյացել, և այդ գումարն էլ ճիշտ նպատակին կարող են ծախսել: 3 տարի է՝ նույն բանն ասում եմ, որ մարդկանց կամ պետք է տրամադրվի այդ գումարները, կամ էլ քաղաքում, մարզերում լինեն մեկական հիվանդանոց, այդ պետպատվերի գումարը դնեն հիվանդանոցի վրա, որ բոլորն անվճար լինեն: Թող լինեն ճոխ հիվանդանոցներ, թող մեծահարուստները տանեն, վճարեն 1-ին՝ 10, բայց միջին խավի համար, մարզերում էլ պետք է լինեն մեկ հիվանդանոց: Պետությունը պետք է է սուբսիդավորի, պարտավոր է լուծել այդ խնիդրը։ Պետք է հիվանդանոցները լինեն անվճար, կամ պետպատվերի գումարը հանձնեն ժողովրդին»,- որպես խնդրի լուծում նշեց նա։
Գ.Ծառուկյանն ասաց, որ գյուղատնտեսական վարկերը պետք է վերանայվեն, եթե դա եղել է սերմի, եղանակի, կարկուտ, ցրտահարություն պատճառով։ Ըստ նրա, այդ բոլորին պետք է ներում շնորհվի, պետությունն իր վրա պետք է վերցնի։
«Պետք է հաշվի առնեն ժողովրդի աշխատավարձը, թոշակը։ 10 հազար դրամ ավելացրու, 3000 դրամը հետ տար։ Եթե դու չես ավելարցել, որտեղի՞ց ես տանում, ժողովուրդն այսօր չի ապրում, գոյատևում է։
Եթե Ծառուկյանը խոսում է, իր տեսակետն է հայտնում, որ լիարժեք իրենց գործը չեն կատարում, ոչ միայն Ծառուկյանի, այլ նաև իր թիմակիցների հանդեպ հին գործեր են բացահայտում։ Եթե Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի աշխատավարձը բարձրանա, լինեն աշխատատեղեր, Ղարաբաղի հարցը լուծվի, թոշակները բարձրանան, թող էլի կալանավորեն, ձերբակալեն։ Բայց Ծառուկյանին կալանավորելով՝ ոչ մի խնդիր են լուծելու, հակառակը Ծառուկյան զգուշացնում է՝ բարի եղեք ուշադրություն դարձրեք։ Եթե ուզում եք զարգացում լինի, պետք է փորձառու, գործունյա մարդկիկ լինեն թիմում, որոնք արդյունք են ցույց տվել, ոլորտը տիրապետում են։ Մարդը տվյալ ոլորտից հեռու մարդ է, այսօր ոլորտ է ղեկավարում, ո՞նց կարող է ղեկավարել»։
ԲՀԿ ղեկավարը նաև հայտարարեց, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու չպետք է ազգային արժեհամակարգը խարխլող կոնվենցիաներ ընդունվեն։
«Դա մեզ համար ամոթ է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան