
«Արայիկ, հեռացիր»
Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը ավտոերթով շարժվում է ԿԳՄՍՆ-ի դիմաց՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ակցիան իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հեռարձակում է Մարինա Խաչատրյանը, ով կոչ է անում միանալ ակցիայի մասնակիցներին ու պաշտպանել երեխաներին։
«Մենք պաշտպանում ենք մեր երեխաներին։ Պահանջում ենք հեռանալ, քանի որ փորձ ես անում մեր երեխաներին պղծել։ Արայիկ, դու պետք է հեռանաս, ազգիս, պատվիս, կրոնիս չկպնես»,- նշեց նա։
Ավելի վաղ նախաձեռնությունից մանրամասնել էին, որ հրաժարական պահանջելու պատճառն այն է, որ թագավարակի համաճարակի աղետալի պայմաններում վավերացվել է Լանզարոտեի Կոնվենցիան: