31.08.2020. Կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել, երեք հիվանդ է մահացել
Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած»,-հայտնում են նախարարությունից։
Անցած մեկ օրվա ընթացքում երեք մարդ է մահացել։ Պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:
Հայաստանում ընդհանուր առմամբ մահացել է կորոնավիրուսով 1 147 հիվանդ։
Հարակից հրապարակումներ`
- 29.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 175 նոր դեպք է գրանցվել
- 28.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել, 181 նոր դեպք է գրանցվել
- 27.08.2020. Կորոնավիրուսով 4 հիվանդ է մահացել, 203 նոր դեպք է գրանցվել
- 26.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել, 131 նոր դեպք է գրանցվել
- 25.08.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել, 111 նոր դեպք է գրանցվել
- 24.08.2020. Կորոնավիրուսով 3 հիվանդ է մահացել, 33 նոր դեպք է գրանցվել