Մեկ օրում Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 17 նոր դեպք
Չինաստանում, վերջին մեկ օրվա ընթացքում, հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսի վարակման 17 դեպք և հիվանդության 19 ասիմպտոմատիկ կրող, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Չինաստանի հիգիենայի և առողջության պետական կոմիտեին։
Ըստ կոմիտեի, հիվանդության բոլոր նոր դեպքերը «ներկրվել» են այլ երկրներից։
Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում երկրում COVID-19-ի հետևանքով նոր մահեր չեն գրանցվել:
Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 25 միլիոնը, ավելի քան 800 հազար մարդ մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները