Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգով
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը Ռիա Նովոստիի հարցին, թե որտեղ է գտնվում նախագահը, պատասխանել է լուսանկարով։ Դրանում Լուկաշենկոն կրկին ինքնաձիգով է՝ Անկախության պալատի դիմաց։
Լենտա.ռու-ն գրում է, որ Մինսկում կիրակի անցկացվել է «Խաղաղության և անկախության երթ» բողոքի ակցիան։ Դրա մասնակիցները մոտեցել են Անկախության պալատին, որում նախագահի նստավայրն է։ Շենքը շրջափակվել է ՕՄՕՆ-ի ուժեղացված ջոկատներով և ներքին զորքերի ստորաբաժանումներով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նա ուղղաթիռով ժամանել էր իր նստավայր՝ Կալաշնիկովի ինքաձիգը ձեռքին։ Նա նաև զրահաբաճկոն էր կրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին