Միայն ուժով կարելի է վերջ տալ երկրում տիրող անկարգություններին. Թրամփ
ԱՄՆ-ի ժողովրդավարական քաղաքներում տիրող անկարգությունները կարող են դադարեցվել միայն բռնի ուժով, թվիթերյան իր էջում նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով երկրով մեկ տիրող անկարգությունների մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Դեմոկրատների կողմից ղեկավարվող բարձր հանցագործությունների քաղաքներում բռնությունը դադարեցնելու միակ միջոցը հենց բռնի ուժն է»,- գրել է պետության ղեկավարը:
Ամերիկացի առաջնորդը մեկ անգամ ևս քննադատել է Փորթլենդի քաղաքապետ Թեդ Ուիլերին՝ անվանելով նրան խելագար, ձախ արմատական, որը ոչ մի ժողովրդավար քայլ չի անում, և հրահրում է զանգվածային ավերածություններ ու անկարգություններ։
«Փորթլանդի ժողովուրդը, ինչպես և մեր մեծ երկրի բոլոր քաղաքների բնակիչները, ցանկանում են օրենք և կարգուկանոն։ Իսկ ձախ դեմոկրատական քաղաքագլուխները, Փորթլանդը ղեկավարող հիմարի պես, չեն կարողանում օրենքի ուժը պահել», - կարծում է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև պնդել է Ազգային գվարդիայի՝ քաղաք մտցնելու անհրաժեշտությունը, թեև տեղական իշխանությունները հրաժարվում են այդ առաջարկից:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը կցանկանար տեսնել Միացյալ Նահանգների կին նախագահ
- Թրամփը բաժանել է իր ստորագրությամբ լուսանկարներ ու կոչ է արել դրանց միջոցով հարստանալ
- Բայդենի շտաբը կայք է գնել՝ Թրամփի նախընտրական կարգախոսով
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում