Ճապոնիայի հարավում հզոր թայֆունի հետևանքով 1500 տուն մնացել է առանց լույսի
Ճապոնիայի հարավում ավելի քան 1,5 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության` հորդառատ անձրևների և ուժեղ քամիների պատճառով, որոնք Խաղաղ օվկիանոսից հզոր թայֆուն են բերել տարածաշրջան, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով տեղական մամուլին։
Նշվում է, որ աղետը ծածկել է Օկինավայի պրեֆեկտուրան և հարակից տարածքները: Թայֆունի էպիկենտրոնում քամու արագությունը կազմել է մոտ 40 մ / վ: Հորդառատ անձրևների և քամու պատճառով վնասվել են էլեկտրագծերը: Առնվազն 1560 տուն մնացել է առանց էլեկտրականության:
Բացի այդ, վատ եղանակի պատճառով Նահա միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկը դադարել է աշխատել: Այն չի գործելու մինչև սեպտեմբերի մեկի կեսօր։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
- Ճապոնիայում թայֆունից ավելի քան 60 մարդ է տուժել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում