Վրաստանում այս փուլում ավելի մեծ համավարակ մտնելու վտանգ չկա. Գամղրելիձե
«Երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է, և այս փուլում ավելի մեծ համավարակ մտնելու վտանգ չկա,- 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Սակայն, ըստ նրա, բնակչությունը հանդարտվել է և չի կատարում վարակից պաշտպանվելու հիմնական չափանիշները:
Նրա խոսքով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը 67 է, իսկ ապաքինվել է 90 մարդ: Այսօրվա 18 դեպքերի վարակման աղբյուրներն հայտնի են: 7-ը վարակվածների հետ շփման մեջ գտնվող անձինք են, իսկ 11-ը ներմուծված:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, այս պահին կովիդ կենտրոններում բուժվում է 220 հիվանդ: Նրա խոսքով,կորոնավիրուսով վարակված պացիենտներից 21-ի վիճակը ծանր է, իսկ երեքի վիճակը ծայրահեղ ծանր:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցին, Էզուգբաիայի խոսքով, ներկայումս կլինիկայում գտնվում է նոր կորոնավիրուսով վարակված 11 անձ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
«220 հիվանդներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ 21-ի վիճակը գնահատվում է ծանր: Երեկ մեր կենտրոնում գտնվում էր 18 հիվանդ, որից բուժվել է 7-ը, իսկ նոր հիվանդներ չենք ընդունել»,- ասել է Էզուգբաիան:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
- Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19-րդ պացիենտը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան