Լրագրողների կալանավորման պատճառով Գերմանիայի ԱԳՆ-ն Բելառուսի դեսպանին հրավիրել է զրույցի
Գերմանիայի արտգործնախարարությունը Բելառուսի դեսպանին հրավիրել է Բեռլին՝ զրույցի ՝ գերմանական ԶԼՄ-ների լրագրողներին հավատարմագրումից զրկելու պատճառով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ինչպես գիտեք, ուրբաթ և շաբաթ օրերին Բելառուսում մի շարք լրագրողներ ձերբակալվել են առանց որևէ պատճառաբանության և զրկվել են իրենց հավատարմագրումներից։ Այս կապակցությամբ Բելառուսի դեսպանին այսօր շտապ հրավիրել են զրույցի Գերմանիայի արտգործնախարարությունում», - ասել է Բուրգերը:
Նշվում է, որ Բելառուսում տեղի ունեցած ահռելի իրադարձությունների ֆոնին, գերմանա-բելառուսական ռազմավարական խորհրդատվական խմբի գերմանացի անդամները որոշել են դադարեցնել իրենց մասնակցությունը խմբում։
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի, վերոնշյալ խմբի նպատակը երկկողմ հարաբերությունների ակտիվացումն է քաղաքականության, տնտեսության, մշակույթի և քաղաքացիական հասարակության ոլորտներում։ Եվ այդ նպատակն իրագործելն առայժմ անհասանելի է։
ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Սայբերտն էլ մատնանշել է՝ կան վստահելի զեկույցներ, որոնք հաստատում են խաղաղ ցուցարարների հերթական ձերբակալությունները Բելառուսում: Դրանք խոսում են նորընտիր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից գործադրվող բռնաճնշումների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուս պատգամավորը տեղեկացրել է, որ իրեն սպառնում են
- Ինչպես է անցել բելառուսական բողոքի 20-րդ օրը
- Ռուսաստանը ճանաչում է Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների լեգիտիմությունը. Պուտին
- Լուկաշենկոյի կարծիքով ՝ Բելառուսում բողոքի ցույցերի հետևում կանգնած է Արևմուտքը
- Բելառուսի իշխանությունները փչացնում են ռուս լրագրողների անձնագրերը