Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կսահմանեն Լուկաշենկոյի դեմ
Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կկիրառեն բելառուսական 30 պաշտոնյաների, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ, գրում է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի խոսքը։
Նշվում է, որ Բելառուսի նշված պաշտոնյաներին արգելվելու է մուտք գործել պատժամիջոց կիրառող երկրներ:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում տեղամասերի փակումից հետո սկսվել են չարտոնված բողոքի ցույցերը՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործում են արցունքաբեր գազ, ֆլեշ նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Ավելի ուշ երկրի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները գործադուլ հայտարարեցին, աշխատակիցները պահանջում էին նոր ընտրություններ։ Ընդդիմության բոլոր թեկնածուների շտաբները հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուս պատգամավորը տեղեկացրել է, որ իրեն սպառնում են
- Ինչպես է անցել բելառուսական բողոքի 20-րդ օրը
- Ռուսաստանը ճանաչում է Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների լեգիտիմությունը. Պուտին
- Լուկաշենկոյի կարծիքով ՝ Բելառուսում բողոքի ցույցերի հետևում կանգնած է Արևմուտքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին