Դատարանը մերժել է Եֆրեմովին հոգեբույժների մոտ ուղարկելու խնդրանքը
Մոսկվայի դատարանը մերժել է դերասան Միխայիլ Եֆրեմովին հոգեբույժների մոտ ուղարկել: Նպատակը պետք է լիներ մահացու վթարից հետո հիշողության վերականգնումը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նման խնդրանքով դիմել էին դերասանի փաստաբաններ Էլման Փաշաևը և Ելիզավետա Շարգորոդսկայան:
«Մենք միջնորդագիր ենք ներկայացրել, խնդրում ենք ուղարկել Եֆրեմովին բուժման ՝ նրա հիշողությունը վերականգնելու համար», - դատարանում ասել էր ամբաստանյալի պաշտպան Էլման Փաշաևը:
Հիշեցնենք՝ հունիսի 8-ի գիշերը Մոսկվայում Եֆրեմովը Գրանդ Չերոկիով դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել ֆուրգոնի։ Ավելի ուշ ֆուրգոնի վարորդը հիվանդանոցում մահացել է։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին նա եղել է ոչ սթափ վիճակում։ Եֆրեմովի դեմ քրեական գործ է հարուցվել։
Հարակից հրապարակումներ`
- Համացանցում հայտնվել են Եֆրեմովի դատին մասնակցելու տոմսեր
- Եֆրեմովի փաստաբանը դատարան կներկայացնի դերասանի անմեղության ապացույցները
- Եֆրեմովի մասնակցությամբ վթարի հետևանքով մահացած Զախարովի ընտանիքը չի ընդունել դերասանի ներողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին