Թրամփը բաժանել է իր ստորագրությամբ լուսանկարներ ու կոչ է արել դրանց միջոցով հարստանալ
«Լաուրա» փոթորկի ավերածությունների վերաբերյալ կլոր-սեղան քննարկումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ստորագրությամբ լուսանկարներ է բաժանել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներին և խորհուրդ տվել հարստանալ դրանց օգնությամբ։ Թրամփը խորհուրդ է տվել իր ստորագրությունները դնել աճուրդի։
«Վերցրու, վաճառիր այն այսօր երեկոյան eBay-ում։ Կստանաս 10 հազար դոլար։ Եթե ես գրեմ քո անունը, այս լուսանկարը կկորցնի մեծ արժեքը։ Այնպես որ, վաճառիր այն այսօր երեկոյան eBay-ում»- Լենտա.ռու-ի հաղորդմամբ ասել է Սպիտակ տան ղեկավարը կլոր սեղանի մասնակիցներից մեկին։
Միջոցառումը մասն էր Լուիզիանա և Տեխաս նահանգներում Թրամփի շրջագայության, որպեսզի ուսումնասիրի վնասը և նահանգների ղեկավարությունից լսի, թե ինչ է նրանց պետք փոթորկից հետո վերականգնվելու համար։