«Լիդիան Արմենիա»-ն կոչ է անում անմիջապես հետաքննել հնչեցրած սպառնալիքները
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն, որով ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին։
«Անցած գիշերվա ընթացքում 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք՝ Սարավան համայնքի կողմից` քարեր շպրտելով տարածքում գտնվող աշխատակից համայնքների բնակիչների ուղղությամբ։ Կից տեսանյութից ակնհայտ է, որ նման ագրեսիայի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ «Լիդիանը» ընդամենը երկու շաբաթում Ամուլսարում աշխատելու համար մոտ 500 դիմում է ստացել, հիմնականում՝ շրջակա համայնքների բնակիչներից։
Ավելին՝ ապօրինություն իրականացնողները համայնքի հարյուրավոր բնակիչներին փաստացի սպառնում են «ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ»:
Գիշերվա ընթացքում խմբավորումը ճամփեզրին՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում, տեղակայել է ոստիկանության կողմից տարածքից հեռացված իրենց ապօրինի վագոն-տնակը»,-մասնավորապես նշված է ընկերության տարածած հաղորդգրության մեջ։
«Լիդիան Արմենիա»-ն իրավապահ մարմիններին կոչ է անում անմիջապես հետաքննել աշխատակիցների ու համայնքի բնակիչների հասցեին հնչեցրած սպառնալիքները և անհապաղ տարածքից հեռացնել ապօրինի վագոն տնակը,«այլապես «Լիդիանի» պահնորդական ծառայությունը դա կանի ինքնուրույն»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԲՃ. Ամեն ինչ պետք է անել` Լիդիան սիքյուրիթիին ոստիկանությունը չտա զենք օգտագործելու իրավունք
- Ամուլսարի պահապանները ավտոերթով կգան Երևան
- Հանուն Ամուլսարի՝ երեխաների հետ զբոսանք ԱԺ այգում
- Հանուն Ամուլսարի. Հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում
- Արմեն Սաղաթելյան. Հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է բարձիթողի վիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան