ՀԲՃ. Ամեն ինչ պետք է անել` Լիդիան սիքյուրիթիին ոստիկանությունը չտա զենք օգտագործելու իրավունք
«Լուրեր են պտտվում, որ Լիդիանը իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերությունն է ցանկանում գործի դնել»։ Այս մասին հայտարարել է Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում։
ՀԲՃ-ն հիշեցնում է, որ ամռանը վարձած «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն պահնորդական լիցենզիայով չուներ զենք պահելու և օգտագործելու իրավունք, սակայն Ամուլսար էր փորձում ներխուժել զինված։
«Այս վարձկանների բռնի «արկածների» մասին երևի տեղյակ եք։ Ամեն ինչ պետք է անել, որ Լիդիան սիքյուրիթիին ոստրկանությունը չտա զենք օգտագործելու իրավունք, իսկ ավելի կոնկրետ՝ այս նոր պահակախումբը բռնի սադրանքներ չկազմակերպի ընդդեմ խաղաղ դիմադրության»,-ասված է նախաձեռնության էջում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը քննարկում է Ամուլսարում պահնորդական ընկերության լիցենզիայի գործունեության կասեցնելու հարցը
- Ոստիկանությունն առաջարկում է Լիդիանի պահնորդների լիցենզիան կասեցնել. ՀԲՃ
- «Լիդիանի» պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է. ՀԲՃ
- Լևոն Գալստյան. Ամուլսարում իրավիճակը սրած ընկերությունը ստեղծվել է հատուկ նպատակով
- Ամուլսարի պահապանները պահանջում են պահնորդական խմբի անդամների մի մասի հեռացումը