Հենրիխ Մխիթարյանն արդեն պաշտոնապես «Ռոմայի» ֆուտբոլիստ է
Լոնդոնի «Արսենալը» իր պաշտոնական էջում հայտնել է, որ կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի հետ խզել է պայմանագիրը։ soccer.ru-ի հաղորդմամբ, հայտնում են, որ կողմերը փոխհամաձայնությամբ են խզել պայմանագիրը։
Մխիթարյանը կշարունակի կարիերան իտալական «Ռոմայում», որտեղ վարձավճարով հանդես է գալիս 2019 թվականի սեպտեմբերից։
«Արսենալի» հետ պայմանագրի վերջնաժամկետը հաջորդ մրցաշրջանի ավարտն էր։
«Արսենալը» շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին ակումբում ներդրման համար և նրան ամենալավն է մաղթել ապագայում։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյան. Ձեր հետ եմ
- Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
- Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային թեթև հոգնածություն է
- Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է երկար ժամանակով մնալ «Ռոմա»-ում
- Հենրիխ Մխիթարյանը կիսվել է ծրագրերով ու սպասելիքներով
- «Ռոմա»-ն «Արսենալ»-ին Հենրիխ Մխիթարյանի փոխարեն առաջարկել է Թուրքիայի հավաքականի խաղացողին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում