Հնդկաստանում յոթ օր սուգ է
Հնդկաստանի կառավարությունը յոթօրյա սուգ է հայտարարել հանրապետության նախկին նախագահ Պրանաբ Մուխերջիի մահվան կապակցությամբ։
«Ի նշան հարգանքի, յոթ օր պետական սուգ է հայտարարվում ողջ Հնդկաստանում ՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 6-ը», - Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասված է նախարարների կաբինետի տարածած հաղորդագրության մեջ:
Գազետա.ռու-ն գրում է, որ Պրանաբ Մուխերջին մահացել է Նյու Դելիի զինվորական հիվանդանոցում 84 տարեկան հասակում, վիրահատությունից անմիջապես հետո։ Նախկին նախագահը նաև վարակված էր եղել կորոնավիրուսով: Կյանքի վերջին ժամերին նա կոմայի մեջ է եղել։