Վարազդատ Լալայանը դարձել է առցանց մրցաշարի հաղթող
Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առցանց մրցաշարի հաղթող:
ԿԳՄՍ փոխանցմամվ, որպես կազմակերպիչ երկիր հանդես է եկել Ուզբեկստանը, որի Անկախության օրվան էլ նվիրված է եղել մրցաշարը: Zoom-ով անցկացված մրցաշարում Լալայանը լավագույնն է եղել երկամարտի 425 կգ արդյունքով. նա պոկում վարժությունում բարձրացրել է 195 կգ, իսկ հրումում իրեն է ենթարկել 230 կգ կշռող ծանրաձողը:
Մրցաշարում Հայաստանը ներկայացրել են նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ): Վերջինս 381 կգ արդյունքով (170 կգ + 211 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր, իսկ Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 355 կգ արդյունքով (165 կգ + 190 կգ) զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Առցանց մրցաշարին մասնակցել է 30 երկրի 109 մարզիկ, որոնցից շատերի համար ԿՈՎԻԴ-19-ի համավարակով պայմանավորված՝ այս տարվա մարտից ի վեր սա առաջին մրցումն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները