Երկրաշարժը զգացել են Վայոց Ձորում
Երեկ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 19:14-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.87⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Եղեգնաձոր քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Հորս գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան