Մեկ անձից կատարված գնումների դինամիկան 2017-2019 թթ.-ին
Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվող գնումների գործընթացի վերաբերյալ 2017-2019թթ.-ի պաշտոնական հաշվետվությունների համաձայն՝ մեկ անձից կատարված գնումները 2017թ.-ին կազմել են 103.9 մլրդ դրամ, 2018թ.-ին 131.4 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ.-ին՝ 178.7 մլրդ դրամ: Ուշագրավ է նշել, որ 2019թ.-ին մեկ անձից կատարված գնումների ծավալը 2018թ․-ի համեմատ աճել է 26.4%-ով, իսկ 2017թ.-ի համեմատ այս ցուցանիշի աճը կազմել է 72.1%։ Սրան զուգահեռ՝ 2020թ․ մարտի 12-ի 296-Ա «Գնման գործընթացները սահմանելու մասին» որոշմամբ ՀՀ կառավարությունն ավելի է դյուրինացրել գնման գործընթացները՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում, որի արդյունքում նույնպես էականորեն կավելանան այս գործընթացով իրականացվող պետական գնումների ծավալները։ Տվյալները ներկայացված է Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի՝ cedi.am կայքում։
2017-2019թթ. մեկ անձից կատարված պետական գնումների ծավալը տարեկան միջինում աճել է 31.2%-ով և այստեղ հատկանշականն այն է, որ դա ուղեկցվել է 2019թ.-ին պետական գնումների ընթացակարգերի քանակում մեկ անձից կատարված գնումների ընթացակարգերի քանակի տեսակարար կշռի կրճատմամբ։ Այսինքն՝ 2017-2019թթ. պետական գնման ձևերում քանակական առումով նվազող տեսակարար կշիռ ունեցող մեկ անձի գնման ձևով կատարվել են ավելի մեծ ծավալի գնումներ։
Մանրամասներն՝ այստեղ։