Տափերականում ցուլին դուրս են բերել հորից
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 31-ին, ժամը 10:31-ին ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում խոշոր եղջերավոր կենդանին (ցուլ) ընկել է մոտ չորս մետր խորությամբ հորը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել հորից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին