«Huawei»-ն ԱՄՆ-ի փողերն ուղարկել է Ռուսաստան
ԱՄՆ պատժամիջոցները «Huawei»-ին ստիպել են փոխել ներդրումների ուղղությունը: Ամերիկյան տնտեսության մեջ ներդրված գումարը չինական ընկերությունը տեղափոխել է Ռուսաստան: «South China Morning Post»-ը գրում է, որ այս մասին «Huawei»- ի հիմնադիր Ժեն Չժենֆեյը հայտարարել է Շանհայի համալսարան կատարած այցի ժամանակ:
Նրա խոսքով՝ ընկերությունը նաև ավելացրել է ռուս մասնագետների թիվը և բարձրացրել նրանց աշխատավարձերը: Չժենֆեյը չի հայտնել ներդրումների ճշգրիտ չափը և անձնակազմի քանակը:
«Լենտա ռու»-ն հիշատակում է նրա խոսքերն այն մասին, որ «Huawei»-ը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով ամերիկացիների նկատմամբ հակակրանք չունի, քանի որ հասկանում է, որ միայն մի քանի ամերիկյան ուժեր են ազդում իրավիճակի վրա: Ըստ Չժենֆեյի, այդ ուժերը չեն ներկայացնում ամբողջ հասարակությունը:
ԱՄՆ-ը 2019 թվականի մայիսին ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնող ընկերությունների ցանկում ընդգրկեց «Huawei»-ը՝ աշխարհում սմարթֆոնների ամենամեծ արտադրողին: Ընկերությանը մեղադրեցին տեխնոլոգիայի գողության, լրտեսության և Չինաստանի իշխանությունների հետ կապերի մեջ:
Փորձագետները կարծում են, որ ընկերությունը կարողացավ դիմակայել պատժամիջոցների առաջին փուլը, բայց ապագայում իրավիճակը կարող է էապես բարդանալ:
Սեպտեմբերի 15-ի դրությամբ տեխնոլոգիական հսկան չի կարողանա ստանալ գերարագ թայվանական Kirin պրոցեսորներ, քանի որ նրանցում օգտագործվում են ամերիկյան տեխնոլոգիաներ:
Ավելին, «Huawei»-ի սմարթֆոններն այլևս չունեն հայտնի ամերիկյան հավելվածները, ինչը կարևոր է սպառողի համար: Ընկերության փրկությունը տեսնում են միայն ԱՄՆ նախագահական ընտրություններում: Եթե դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը հաղթի, «Huawei»-ի նկատմամբ վերաբերմունքը կարող է փոխվել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան