ԱՄՆ-ում COVID-19-ի գրեթե 40 հազար դեպք է գրանցվել
Անցյալ օրվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 33,8 հազար նոր դեպք, գրեթե 600 մարդ մահացել է, հայտնում է Ջոն Հոփքինսի համալսարանը։
«Ռիա Նովոստի»-ն փոխանցում է, որ անցած 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 33, 888 նոր դեպք, 594 հոգի մահացել է։ Մեկ օր առաջ այս ցուցանիշները համապատասխանաբար 35,337 և 305 էին:
Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում համաճարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 6,031,287 դեպք, մահացել է 183,000 հիվանդ: Վերականգնվել է ավելի քան 2 միլիոն մարդ:
Համալսարանի տվյալներով, ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 25,5 միլիոն մարդ և մահացել է ավելի քան 850 հազար մարդ: Վերականգնվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը 250 միլիոն դոլար կհատկացնի COVID-19-ի հետևանքով առկա սոցիալական հուսահատության դեմ պայքարին
- ԱՄՆ-ում մեկ օրում գրանցվել է COVID-19 ավելի քան 46 հազար դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին