Լուկաշենկոն լարվում է միայն մեկ պատճառով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է ոչ թե իշխանությունը, այլ «միայն մեկ պատճառով է լարվում»: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքը մեջբերում է «БелТА»-ն։
Պետության ղեկավարին ամենից շատ անհանգստացնում է այն, թե ինչ կլինի, եթե այլընտրանքային ուժեր գան իշխանության: Նա կարծում է, որ դրանք «կտոր կտոր կտանեն» այն, ինչ ստեղծվել է քառորդ դար:
«Ես լարվում եմ միայն մի առիթով. ուզում եմ պաշտպանել այն, ինչ ստեղծել ենք մեր ձեռքերով քառորդ դար: Մենք բարձրացրինք այս երկիրն ավերակներից ու մոխիրներից», - ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ ինքը չի կառչել իշխանությունից։
«Ես չեմ ուզում տեսնել, թե ինչպես են իմ երկիրը կտոր-կտոր անում, որը ես ստեղծել եմ կայսրության ավերակների վրա, և չեմ ուզում, որ ազնիվ, պարկեշտ մարդկանց կտոր-կտոր անեն։ Դա կոտորած կլինի: Եվ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ծաղիկներ կլինեն», - ամփոփել է պետության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկոն խոստացել է կանխել քաղաքացիական պատերազմը Բելառուսում
- «Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ»
- Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կսահմանեն Լուկաշենկոյի դեմ
- Լուկաշենկոն կրկին հայտնվել է ինքնաձիգով
- Լուկաշենկոյի կարծիքով ՝ Բելառուսում բողոքի ցույցերի հետևում կանգնած է Արևմուտքը
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին