Բալայան. Աշխարհազորում ընդգրկվելու են պահեստազորում չներառված, մինչև 70 տարեկան քաղաքացիները
«Հայաստանում աշխարհազորի ստեղծման նախաձեռնության նպատակն է պատրաստել և օգտագործել բնակչությանը հնարավոր մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև կիրառել նրանց հմտություններն ու գիտելիքները։ Երբ բանակն օգնության կարիք ունենա, աշխարահզորն իր դիրքում է լինելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նախարարության պաշտոնյան հիշեցրեց 2016-ի ապրիլյան պատերազմն ու այս ամառ տավուշյան դեպքերը, երբ ստեղծվել էին անկանոն խմբավորումներ։
«Նրանք կարելի է ասել ավելի շատ խանգարում էին զինված ուժերի գործողություններին, քան օգուտ էին տալիս։ Գիտե՞ք ինչ. hավաքվել 30-30, կամ 50 հոգով ու գնալ առաջնագիծ, նախ և առաջ պատասխանատվություն է պարենային, սպառազինության ապահովման ու այլ հարցերի վերաբերյալ»,-ասաց նախարարի տեղակալը՝ ավելացնելով պահեստազոր ստեղծելու նախաձեռնության նպատակը նման գործընթացների կանոնակարգումն է։
Բալայանի խոսքով, աշխարհազորում ընդգրկվելու են պահեստազորում չներառված, մինչև 70 տարեկան քաղաքացիները։
«Նրանք զորակոչվելիս արդեն զինծառայողի կարգավիճակ են ձեռք բերելու, ստանալու են համազգեստ, մարտական առաջադրանք և ամբողջ ծավալով օգտվելու համապատասխան սոցիալական երաշխիքներից։ Սա հայկական մոդել է, մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, գտնում ենք, որ այս փուլի համար առաջարկված մոդելն օպտիմալ տարբերական է, ստանում են զենքը, մասնակցում գործողություններին, հետ վերադարձնում»,-մանրամասնեց բանախոսը՝ ավելացնելով, որ վերապատրաստումների ծավալների ու պարբերականության մասին ավելի ուշ հայտնի կլինի։
Հարցին, թե աշխարհազորի ստեղծումից հետո ի՞նչ կարգավիճակում է լինելու Երկրապահ կամավորականների միությունը, Բալայանը պատասխանեց, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել միության ներկայացուցիչների հետ։
«Դրանք լրիվ տարբեր բաներ են, այն կազմակերպություն է, իրավաբանական անձ է, իրականացնում է կանոնադրությամբ նախատեսված սոցիալական, մանկապատանեկան ծրագրեր, պաշտպանության նախարարությունն աջակցում է այդ ծրագրերի իրականացմանը։ Աշխարահզորը իրավաբանական անձ չէ, եթե կազմավորվի, այն դառանալու է զինված ուժերի ստորաբաժանում։ Եթե նույնիսկ կան դժգոհություններ, ապա դրանք անհիմն են։ Աշխարհազորն ու ԵԿմ տարբեր բաներ են, կարող են լինել իրար փոխլրացնող, եթե կան դժգհոհություններ, կարծում եմ, դրանք շուտով կփարատվեն։ Մենք խոսում ենք պետական, ոչ թե հասարակական կազմավորման մասին»,-ասաց Բալայանը։
Հարցին, թե ինչո՞ւ որոշվեց աշխարհազոր ձևավորել, փոխնախարարն ասաց՝ օրենսդրական փաթեթի հիմնավորումների մեջ ամեն բան հստակ նշված է։
«Ամեն ինչ փոխվել է՝ տարածաշրջանային զարգացումները, մեր հնարավարությունները, մեր պատկերացումները մեր երկրի պաշտպանության հետ կապված։ Ավելացել է մեր փորձառությունը, մեր առաջնահերթություններից է կամավորներին կանոնակարգելը»,-ասաց նա։
Աշխարհազորում ընդգրկվելը լինելու է կամավորության սկզբունքով։ Խաղաղ պայմաններում նրանց որևէ վճար չի նախատեսվում։ Բալայանի խոսքով, գումարտակի ղեկավարի կամ տեղակալի հաստիքներում փորձելու են ներառել պաշտոնաթող գեներալներին, գնդապետներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան