ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ պայքարի Շվեդիայի ռազմավարությունը
Կորոնավիրուսային համաճարակի դեմ երկարաժամկետ պայքարում մեղմ սահմանափակումներ մտցնելու Շվեդիայի ռազմավարությունը պետք է օրինակելի լինի այլ պետությունների համար։ Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ, բժիշկ Դեյվիդ Նաբարոն:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ԱՀԿ հատուկ բանագնացն ասել է, որ այս երկրի իշխանությունները ապավինում են բնակչության բարեխիղճությանը՝ չսահմանելով խիստ սահմանափակող միջոցներ: Նրա խոսքով, հետագայում նման ռազմավարություն պետք է իրականացնեն այլ պետությունները ևս։
Շվեդիայի իշխանությունները կարանտինային խիստ միջոցներ չեն կիրառել՝ մարդկանց կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորությունը, իսկ հնարավորության դեպքում ՝ հեռակա աշխատել: Դպրոցները, մանկապարտեզներն ու ռեստորանները մնացին բաց, բայց բոլոր հանրային միջոցառումները չեղյալ հայտարարվեցին: Շվեդիայի տնտեսությունը, ինչպես և այլ երկրների տնտեսությունը, զգացել է համաճարակի բացասական հետևանքները. գործազրկության մակարդակը 2020-ի ամռանը հասել է գրեթե 9% -ի, ՀՆԱ-ի անկումը կանխատեսվում է մինչև 7%: Շվեդիայում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 87 հազարը, մահացել է ավելի քան 5,8 հազար մարդ:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց կորոնավիրուսային համաճարակի բռնկման մասին: ԱՀԿ վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում հայտնաբերվել է վարակի շուրջ 24,5 միլիոն դեպք, մահացել է գրեթե 833 հազար մարդ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում