Մնացականյան. Աշխատանքի կարևոր ուղղություն է մնում միջազգային վերահսկող մեխանիզմների ներդրումը
«Վերջին շրջանում՝ այդ թվում նախորդ երկու տարում մեծ բավականին մեծ աշխատանք է իրականացվել միջնորդների կողմից տարբեր ուղղություններով»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ինտերֆաքս»-ին տված ծավալուն հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ համանախագահներն աշխատում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման համար, արդյո՞ք Մնացականյանը պատրաստ է հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը։
Մնացականյանը թվարկել է՝ միջնորդներն աշխատել են ինչպես կարգավորման վերաբերյալ անուղղակի հարցերի, այնպես էլ մթնոլորտի, խաղաղությանը նպաստող հարցերի, ինչպես նաև այնպիսի ծրագրերի մասին, որոնք ժողովուրդներին կարող են պատրաստել խաղաղության։
«Աշխատանքի կարևոր ուղղություն է մնում հրդադարի ռեժիմի ամրապնդումն ու միջազգային վերահսկող մեխանիզմների ներդրումը»,-նշել է Զոհրաբյանն ու ավելացրել, ինքը պատրաստ է նպաստել այդ աշխատանքների շարունակմանը։
Հստակեցնող հարցին, թե նախարարը հենց վաղը պատրա՞ստ է առանց նախապայմանների հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը, Զ. Մնացականյանը պատասխանել է.
«Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։ Եվ այստեղ կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքների կարևորությունը փոխզիջումների որոնման անհրաժեշտությունն է, անվտանգության ապահովումը, ուժի կիրառումից ու մաքսիմալիստական մոտեցումներից հրաժարվելը»։
Նա ընդգծել է, որ Հայաստանի համար կան հստակ ու կարևոր առաջնահերթություններ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը համարվում է բացարձակ առաջնահերթություն, առաջնահերթություն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ առանց որևէ սահմանփակումների իրացումը։
«Եվ մենք պատրաստ ենք աշխատել թե համանախագահների, թե ադրբեջանական կողմի հետ, որպեսզի որոշենք այն բանաձևը, որը թույլ կտա մեզ համեմատել ու չափել հնարավոր փոխզիջումները»,-ասել է ԱԳ նախարարը։
Զ. ՄՆացականյանն ընդգծել է, որ վերջին 30 տարիներին Արցախն ապացուցել է, որ կարող է կազմակերպել իր հասարակական կյանքը, ապահովել իր անվտանգությունը, իր վրա միջազգային պարտավորություններ վերցնել։
«Արցախի լիարժեք ներգրավումը բանակցային պրոցեսին շատ կարևոր է»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան