«Պռոշյան կոնյակի գործարան»-ում հրդեհից տուժածները տեղափոխվել են Երևան
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն: Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ նրանց վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Բոլորը արական սեռի են:
33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է կատարվել Պռոշյանի կոնյակի գործարանում
- Պռոշյանի կոնյակի գործարանում հրդեհից վիրավորները վիճակը կայունացնելուց հետո կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն
- Պռոշյանի կոնյակի գործարանում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները