Քաղաքական 14:13 01/09/2020 Հայաստան

Newmag-ը հրատարակել է Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» վեպը՝ արցախյան պատերազմի մասին

Քաղաքական, հասարակական գործիչ Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը»  գիրքը ներկայացնում է երկրի անկախացման, արցախյան գոյամարտի և էներգետիկ ճգնաժամի տարիները, 1991-1993 թվականների Հայաստանն ու Արցախը:

Newmag-ը գրում է, որ գլխավոր հերոսը հենց գրողն է՝ Արման Սաղաթելյանը. 17-ամյա պատանի, որն արդեն ուսանող էր, ընկերոջ հետ մի օր որոշում է կամավոր մեկնել ռազմաճակատ։

«Կյանքի նյարդը» գիրքը ռազմաճակատում հայտնված երկու երիտասադի մասին է, որոնք ծնողներից թաքուն մեկնեցին Արցախ, ուղիղ թեժ կետ՝ Չլդրանի համար մղվող մարտերին: Վեպը շարադրված է հենց ականատեսի աչքերով:

Արման Սաղաթելյանը պատմում է, որ գրիքի գաղափարը ծնվել է պատահաբար: «Ամեն ինչ սկսվեց հին, չհրկիզվող պահարանից, որն ինչ-որ ժամանակ ինձ նվիրել էր պապս: Այն, չգիտեմ ինչու, ինձ պետք եկավ և ես սկսեցի կարգի բերել պարունակությունը: Այդ ժամանակ տարբեր անպետք իրերի մեջ գտա մի բարակ թղթապանակ՝ իմ գրառումներով ու նշումներով, որոնք մոռացել էի 1992-93 թվականներից: Չփորձեցի մտնել գտածիս մանրամասների մեջ: Թաքցրի թղթապանակը»:

Սակայն տարիներ անց ձեռագրերը պետք է բացեր ու դրանք վերածեր գրքի՝ սկզբում ռուսերեն, ապա նաև հայերեն։ Գրելուց ամենաբարդը հիշողությունները վերականգնելն էր: Շատ մանրամասներ Սաղաթելյանը հիշել է այն տարիների գրառումների շնորհիվ, որոշ բաներ օգնել են հիշել ընկերները. 

«Ամեն դեպքում վիպակում չկան կեղծ պերսոնաժներ, հորինված դեպքեր: Բայց գրքում չեք գտնի ոչ մի հնչեղ անուն, թեև այն տարիներին շփվել եմ բազմաթիվ մարդկանց հետ, որոնք այժմ բավականաչափ ազդեցիկ և հայտնի դեմքեր են:  Երևի որոշ մանրամասներ այդպես էլ չհիշեցի: Դժվար էր վերարտադրել այն ծանր ժամանակաշրջանի թեթև հումորը: Չգիտեմ, գուցե, իրոք, ամեն ինչ ավելի լուրջ ստացվեց, քան պետք էր։

Հիանալի հնարավորություն հաղորդակից լինելու պատերազմի անմիջական մասնակիցների ձգտումներին, ապրումներին, նրանց անձնազոհ որոշումներին, քայլերին, և վերջապես նրանց կռվին։

«Կյանքի նյարդը» մեր նորագույն պատմության ամենաճակատագրական ու բախտորոշ շրջանում ծավալված իրադարձությունների մասին է։ Ինքնակենսագրական լինելով, այնուամենայնիվ, վեպ է, դրանով իսկ ավելի հարազատ ու անմիջական դառնալով ընթերցողի համար, հիանալի հնարավորություն հաղորդակից լինելու պատերազմի անմիջական մասնակիցների ձգտումներին, ապրումներին, նրանց անձնազոհ որոշումներին, քայլերին, և վերջապես նրանց կռվին։

Վախերի, ապրումների, հիշողությունների մասին գրողը գրում է անկեղծ և ճշմարիտ։

Գրքի թարգմանիչ Անուշ Մուրադյանը խոստովանում է՝ մեկ շնչով կարդացել է գործը, մեկ շնչով էլ թարգմանել։ «Նախ և առաջ ստեղծագործությունը հետաքրքիր է, քանի որ  հեղինակն ինքը շատ անկեղծ է շարադրում մտքերը: 17-ամյա տղայի կյանքն է ներկայացված, ով այդ տարիքում արդեն շատ հստակ քաղաքական հայացքներ ունի, ով գիտի՝ եթե պայքարում ես ուրեմն խոսքը միայն քիչ է, դրա համար հենց հանրահավաքից շարժվում է Ղարաբաղ կոմիտե ու մտերիմներից ծածուկ հայտնվում Ղարաբաղում: Վախերի, ապրումների, հիշողությունների մասին գրողը գրում է անկեղծ և ճշմարիտ»,-նկատում է Անուշը։

Հայերեն թարգմանության խմբագիրն Արմեն Ամիրխանյանն է: Արմեն Ամիրխանյանը խոսքով, Արման Սաղաթելյանի խոսքը շատ անմիջական ու անկեղծ է, հագեցած յուրօրինակ ու համուհոտ ունեցող հումորով։ Ըստ նրա, ստեղծագորության սյուժեն հատկապես նոր սերունդը պետք է իմանա.

«Արցախյան հաղթանակի այլընտրանքը Հայաստանի ու հայ ժողովրդի համար անընկալելի խավար թունելով անցնել էր ենթադրելու, որի լույսը չէր երևալու։ Որ Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր և զորք չուներ այնտեղ ուղարկելու, և հենց այսպիսի տղաների շնորհիվ էր փրկվելու դրությունը։ Որոնք զորակոչի տարիքի չէին, և տրանսպորտի ու պետական մակարդակով կազմակերպվածության չգոյության պայմաններում, պատահական բեռնատար ու մարդատար մեքենաներով պետք է հասնեին մի ամբողջ ժողովրդի ճակատագիր վճռող մարտի դաշտ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}