
ԱՄՆ-ը 250 միլիոն դոլար կհատկացնի COVID-19-ի հետևանքով առկա սոցիալական հուսահատության դեմ պայքարին
ԱՄՆ Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը 250 միլիոն դոլար կհատկացնի կապի գործակալության համար, որը կստեղծի և գործողություններ կձեռնարկի կորոնավիրուսի տարածման ֆոնին հասարակության մեջ «հույս սերմանելու» համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է «Politico» թերթը:
Այս եղանակով ընկերությունը պետք է միջոցառումներ անցկացնի ամերիկացիներին վստահություն ներշնչելու համար, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ աշխատանքի և վերականգնեն տնտեսությունը:
Այն ենթադրում է պատվաստանյութերի և դեղերի վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելը, ինչպես նաև համաճարակի հետ կապված խիստ միջոցառումների չեղարկման մասին տեղեկացնելը:
Դա անելու համար անհրաժեշտ է օգտագործել լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, սպորտի և ժամանցի արդյունաբերության գործիքները: