Փոխնախարար. Արվում է հնարավոր ու անհնար ամեն բան գերիների հարցի լուծման համար
Արվում է հնարավոր ու անհնարը, որպեսզի Ադրբեջանում գերի ընկած ՀՀ քաղաքացիների հարցն օր առաջ լուծվի։ Լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց պաշտխանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
Նա հարցի վերաբերյալ շատ չխոսեց՝ հիմնավորելով, որ կիրակի այդ թեմային հարվազրույցում հանգամանորեն անդրադարձել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Կարևորը, որ համոզվենք, որ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում այս փուլում։ Մնացածն ընթացակարգային հարցեր են, որոնք թե մեր և հակառակորդի պարտավորությունների մասով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա Գորգեն Ալավերդյանը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։
ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 5 տարբեր հոդվածով:
«Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- հայտարարել էր ՊՆ խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը խախտել է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի Կոնվենցիան․Տ․Աբրահամյան
- Ադրբեջանը Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցել է քրեական 5 գործ. ՊՆ խոսնակ
- Մոլորված հայ սպայի հարցով դիմել եմ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին. Զոհրաբյան
- ՊՆ. Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցով կիրականացվի ծառայողական քննություն
- Մոլորված հայ սպայի հարցը ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի ուշադրության կենտրոնում է
- ՊՆ. Սպան մոլորվել է վատ եղանակի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին