Լավրով. Երևանը և Բաքուն կարող են շահագրգռված լինել հարաբերություններում լարվածության թուլացման մեջ
Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը նորմալանա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԳԻՄՕ-ի՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը:
Նա հաղորդել է, որ նախօրեին շփվել է արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
«Մենք զգացում ունենք, որ երկու կողմն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք տարածաշրջանում կազմակերպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Լավրովը:
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյան. Աշխատանքի կարևոր ուղղություն է մնում միջազգային վերահսկող մեխանիզմների ներդրումը
- Զոհրաբ Մնացականյան. Պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
- Մնացականյանն ու Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին