«Մեդիա պաշտպանը» կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին չանցնել բարեկրթության սահմանը
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անթույլատրելի արտահայտություններ է հնչեցրել լրատվականների հասցեին։
«Էդուարդ Աղաջանյանի վիրավորական արտահայտություններն՝ ուղղված լրատվակամիջոցներին, անընդունելի են։ Ազատ մամուլի հետ նման ձևով խոսելը վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային։
Աշխատակազմի ղեկավարը Կառավարությավ թիվ 1 առանձնատան վերանորոգման ծախսերի հետ կապված լրատվական հրապարակումները համարել է ստահոդ, բայց իր տարածմած հերքման մեջ Էդուրադ Աղաջանյանն ինքը, որևէ հակափաստարկ և թիվ չի ներկայացրել։
Էդուարդ Աղաջանյանը որպես սուտ լուր է ներկայացրել այն հրապարակումը, որի համաձայն` կապալառու ընկերության ընտրության մեջ ակտիվ մասնակցություն է ունեցել ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Էդուարդ Աղաջանյանն այս դեպքում ևս որևէ հիմնավորում չի ներկայացրել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Էդուարդ Աղաջանյանին հարգել իր իսկ զբաղեցրած դիրքը և, լրատվականների գրառումները հերքելիս, չանցնել բարեկրթության սահմանը»,- նշված է «Մեդիա պաշտպանի» հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում