Հռոմի պապը հորդորում է դուրս գրել COVID-19-ից տուժած աղքատ երկրներին ունեցած պարտքերը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկ անգամ ևս կոչ է արել միջազգային հանրությանը դուրս գրել կորոնավիրուսի վարակից լրջորեն տուժած աղքատ երկրների պարտքերը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ նրա, այդ երկրները լուրջ առողջապահական, սոցիալական և տնտեսական ճգնաժամերի առաջ են կանգնած:
Հռոմի պապն առաջարկել է վերականգնել արդարացի սոցիալական հարաբերությունները՝ վերադարձնելով յուրաքանչյուրին իր ազատությունն ու ունեցվածքը և ներելով ուրիշների պարտքերը։
Նա շեշտել է, որ չպետք է մոռանալ մոլորակի հարավի շահագործման պատմությունը, որի արդյունքում ձևավորվել է բնապահպանական մեծ պարտք։ Այն, ըստ Հռոմի պապի, առաջացել էր հիմնականում ռեսուրսների թալանման և թափոնների վերամշակման համար չափազանց մեծ բնական տարածքի օգտագործման պատճառով:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն ողջունում է կորոնավիրուսի դեմ պայքարի Շվեդիայի ռազմավարությունը
- 2020-ին տնտեսական ոլորտում բավականին հետընթաց ունենք. Թաթուլ Մանասերյան
- Աշխարհում ավելի քան 800 հազար մարդ դարձել է COVID-19- ի զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա