Պայթած գինու ռեզերվուարի կողքին եղել են ևս 31-ը
Արմավիրի մարզային փրկարարական վարչություն պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը «factor.am»-ին հայտնել է, որ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում 30 տոննայանոց գինու մեկ ռեզերվուար է պայթել:
Նրա խոսքով, տարածքում եղել են նաև 11 հատ 30 տոննայանոց, 20 հատ 8 տոննայանոց ռեզերվուարներ, որոնք չեն պայթել կրական արագ հանգցնելու արդյունքում:
Մարգարյանը նաև հայտնել է, որ շինությունը սպիրտի արտադրամասն էր, որտեղ նաև սպիրտ և գինիներ են եղել պահեստավորած: Նրա խեսքով, փրկարարները տարածքից դուրս են բերել երկու դի և տարհանել 11 մարդու:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները