Էդուարդ Աղաջանյան. STAP! KORUPCION SKANDAL!!
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բարկացել է կառավարական առանձնատների չարաշահումների վերաբերյալ հրապարակումներից։ Երևում է՝ շատ է բարկացել, այնքան, որ Panorama.am-ում հրապարակված նյութը ոչ ամբողջությամբ է կարդացել, ոչ էլ նյութի հետ հրապարակված լուսանկարն է տեսել։
Բայց դա չի խանգարել, որ Panorama.am-ին «դեղին մամուլ» որակի, անհիմն մեղադրանքներ հնչեցնի, Panorama.am-ի նյութում չեղած տեղեկությունները սուտ որակի, գրառման վերջում էլ «աղբակույտ» հեշթեգ դնի։
Հատուկ Աղաջանյանի համար հրապարակում ենք նրա «STAP! KORUPCION SKANDAL» վերնագրված գրառումը, իսկ դրա ներքո Panorama.am-ի հրապարակումը։ Գուցե այս անգամ մեղադրանքներ, որակումներ ու վիրավորանքներ հնչեցնելուց առաջ պաշտոնյան որոշի նախ կարդալ ու ծանոթանալ տեքստին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա