Արարատ Միրզոյանը կմեկնի Արցախ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Այցի օրակարգը չի հրապարակվել, որևէ պաշտոնական տեղեկություն չկա նախատեսված հանդիպումների, հնարավոր միջոցառումների մասնակցության մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի երկուսը Արցախի Հանրապետության անկախության հռակման օրն է։
Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը հաստատվել է բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան