Քաղաքապետարանը երևանցիների վճարած հարկերից գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ. Խաժակյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անդրադարձել է քաղաքապետարանի կողմից միկրոավտոբուսների ձեռքբերման համար հայտարարված մրցույթին։
«Երեկ հայտարարեցի, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն, հարկատուների հաշվին իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը տեղեկացնում, որ մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» և «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։
Ինչպես և ակնկալվում էր երկուսն էլ ներկայացրել են նույն` «Գազել Սիթի» մակնիշի միկրոավտոբուսները։ Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս կազմակերպությունից 200 հազար դրամով։
Այսպիսով սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ»։
Երեկ կայացած ասուլիսում Դավիթ Խաժակյանն ասել էր, որ այս նոր գազելները փոխարինելու են հին գազելներին. «Ստացվում է, երբ ժամանակին Մարությանն ասում էր փոխելու ենք այդ գազելները, խոսքը գնում էր հին գազելները նորով փոխելու մասին, ինչը տեղի է ունեցել այս տաս տարվա ընթացքում։
Այսինքն՝ մեզ երկու տարի խոստացան ավտոբուսներ, բերում են գազելներ»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում շահագործվում է 450 գերմաշված գազել
- Երևանի իշխանությունը մեզ երկու տարի խոստացավ ավտոբուսներ, բերում է գազելներ. Խաժակյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան