Իսրայելում մեկ օրում հայտնաբերվել է ռեկորդային՝ 2.2 հազար COVID-19-ով վարակված
Իսրայելում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2.2 հազար նոր դեպք, ընդհանուր առմամբ, այս պահին երկրում ավելի քան 20,600 հազար մարդ հիվանդ է COVID-19- ով: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ տեղեկությունը հայտնել են իսրայելական լրատվամիջոցները:
EFE գործակալությունը հայտնում է, որ համաճարակի բռնկումից ի վեր այն հանրապետության ամենաբարձր ցուցանիշն է:
Համաճարակի ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 117 հազար դեպք, որից արդեն ապաքինվել են 95,500-ը: 946 հիվանդ մահացել է:
Այս պահին վարակվածներից հիվանդանոցներում կա 878 մարդ, մնացածը բուժվում են տանը: Հոսպիտալացվածների կեսը գտնվում են ծանր վիճակում, նրանցից գրեթե 120-ը միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերին:
Վարակվածների մեծ մասը գտնվում է Երուսաղեմում, Բնեյ Բրակում, Աշդոդում, Թել Ավիվում, Տիրում, Մոդիին Իլիտում և Նեթանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա