ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ից վերցրել է Թուրքիայում կարված արտադրանք
Օգոստոսի 26-ից Հայաստանի ազգային հավաքականի՝ Macron ընկերության նոր հավաքածուն հասանելի է նաև ՀՖՖ պաշտոնական խանութում։ Քաղաքացիներից մեկը Panorama.am-ին էր դիմել՝ հայտնելով, որ խանութից ձեռք է բերել հավաքականի համազգեստի շապիկ, տարել է տուն, պարզել, որ թուրքական է, ցանկանում է հետ վերադարձնել։
Panorama.am-ը դիմեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանին՝ թե ինչո՞ւ է ՀՖՖ պաշտոնական խանութում վաճառվում թուրքական շապիկներ։
Նա ասաց, որ նոր համազգեստները չեն կարող թուրքական լինել, դրանք կարված են Չինաստանում, այն գործարանում, որտեղ կարվում են եվրոպական ամենաբարձրակարգ երկրներ ուղարկվող համազգեստները։
«Առաջին անգամ Macron ընկերությունը դարձել է ֆեդերացիայի պաշտոնական տեխնիկական հովանավորը, ընկերությունն ինքն է վճարում, որ մեզ համար հովանավոր լինի։ Նախկինում այնպես էր, որ ՈւԵՖԱ-ի կողմից անվճար մեզ նման ֆեդերացիաներին մարզահագուստ էր տրամադրվում, բնականաբար, չէինք կարող պահանջել մեզ տալ Չինաստանում կամ Ճապոնիայում կարված արտադրանք, ինչ տալիս էին, այն էլ ընդունում էինք։ Տալիս էին Թուրքիայում կարված արտադրանք։
Հին հավաքածուից պոլո շապիկները, որպեսզի չմնան, վաճառվում են, բայց դրանց քանակը քիչ է»,- ասաց Հ.Կարապետյանը։
Նկատենք, որ քիչ թուրքականը, այնուամենայնիվ, թուրքական է։ Ու եթե քաղաքացիները հետ են տալիս թուրքական արտադրանքը, ՀՖՖ-ն էլ կարող էր փորձել դրանք չվերցնել, կամ նախօրոք ասել, որ չի վերցնելու, եթե թուրքական լինեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին