Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Արսենալին» ու Արսեն Վենգերին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խզել է պայմանագիրն «Արսենալի» հետ և հիմնական պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ, շնորհակալություն է հայտնել արդեն իր նախին թիմին։
«Ուրախ եմ հայտարարել, որ մշտական պայմանագիր եմ կնքել «Ռոմայի» հետ։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արսենալին», ակումբի միլիոնավոր երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ վերջին մեկուկես տարում։ Հատուկ շնորհակալություն Արսեն Վենգերին ինձ ակումբ բերելու և վստահելու համար։
Հիմա սկսում եմ պատրաստվել նոր մարտահրավերի և Ա Սերիայում երկրորդ տարվա արկածին։
Ես սիրում եմ Հռոմը, այս ակումբը և երկրպագուներին։ Բոլոր ջանքերս կգործադրեմ մեր նպատակներին հասնելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանն արդեն պաշտոնապես «Ռոմայի» ֆուտբոլիստ է
- Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի
- Հենրիխ Մխիթարյան. Ձեր հետ եմ
- Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ
- Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ
- Հենրիխ Մխիթարյանը մնում է «Ռոմա»-ում
- Հենրիխ Մխիթարյանը կիսվել է ծրագրերով ու սպասելիքներով
- Հենրիխ Մխիթարյան. Եկեք հարգենք հիշատակը, եկեք հարգենք կյանքը
- Հենրիխ Մխիթարյան. «Ռոմա»-ում ինձ ավելի շատ են վստահում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները