Գվարդիոլան Մեսսիին խորհուրդ է տվել մնալ «Բարսելոնայում»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին խորհուրդ է տվել մնալ կատալոնական ակումբում ու այնտեղ թոշակի անցնել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Հրապարակման համաձայն՝ անգլիական թիմի ղեկավարությունը պատրաստ չէ վճարել արգենտինացու տրանսֆերի համար նախատեսված գումարը, ինչպես նաև բավարարել աշխատավարձի վերաբերյալ ֆուտբոլիստի պահանջները:
«Քաղաքացիները» դիտարկում են ֆուտբոլիստին միայն ազատ գործակալի կարգավիճակ տալու տարբերակը: Նշվում է, որ այդ կապակցությամբ Գվարդիոլան, ով վերջերս է մեկնել Բարսելոնա՝ հարձակվողի հետ զրուցելու համար, ֆուտբոլիստին խորհուրդ է տվել մնալ կատալոնական ակումբում ու այնտեղ ավարտել կարիերան:
Մեսսին կատալոնական թիմի շրջանավարտ է: Հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2004 թվականին: Կապույտ նռնագույնների հետ միասին նա նվաճել է 34 տիտղոս: Հարձակվողը միայն վեց անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»: Անցած մրցաշրջանում նա Իսպանիայում մասնակցել է առաջնության 33 խաղի, որոնցում դարձել է 25 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ:
Անհաջող մրցաշրջանից հետո արգենտինացին ակումբին տեղեկացրել է պայմանագիրը ժամանակից շուտ խզելու ցանկության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Աղբյուր. «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ներկայացնել Մեսսիին
- Մեսսիի հայրը պատրաստվում է բանակցել «Բարսելոնայի» հետ
- «Բարսելոնայի» ղեկավարները հրաժարվել են հանդիպել Մեսսիի հետ
- Մեսսիի հայրը հայտնել է, որ որդին կխաղա «Մանչեսթեր Սիթիի» կազմում
- Մեսիին՝ Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին