«Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ»
«Մենք մեծ հույս ունենք, որ Բելառուսում ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով»,-«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հարց-Հայաստանի վարչապետ Փաշինյանն իշխանության եկավ «թավշյա», անարյուն հեղափոխությամբ։ Հիմա ստացվում է, որ Հայաստանն աջակցում է բելառուսական առաջնորդին։
Մնացականյան-Որևէ կասկած չկա, որ բարդ իրավիճակի լուծման բանալին գտնվում է Բելառուսի ժողովդրի ձեռքում։ Հայաստանն անցել է իր ուղին, և դրանց միջև զուգահեռներ տանելը ճիշտ չէ։ Այո, կարող են լինել ինչ-որ ընդհանուր չափանիշներ, բայց ընդհանուր առմամբ, դրանք տարբեր իրավիճակներ են։ Ամենակարևորն ընդունելն ու ճանաչելն է, որ հարցի լուծմումը կախված է Բելառուսի ժողովրդից։ Մենք հույս ունենք, որ այս իրավիճակը հանգուցալուծումը խաղաղ կլինի։
Հարց-Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ առաջնորդ։
Մնացականյան-Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին։ Մենք կհետևենք, թե ինչպես է Բելառուսի ժողովուրդը լուծելու այս խնդիրը։ Մենք մտադիր ենք աշխատել Բելառուսի հետ բոլոր ուղղություններով, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերում։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյան. Ի՞նչ պետական շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին
- Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան