ՅՈւՆԵՍԿՕ. Աշակերտների միայն մեկ երրորդն է վերադառնալու դպրոց
Այս տարի ամբողջ աշխարհում տարրական և միջնակարգ դպրոցներում սովորող 900 միլիոն աշակերտ (ամբողջ աշխարհում 1,5 միլիարդից) պետք է դպրոց վերադառնային օգոստոս-հոկտեմբեր ամիսներին: Սակայն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, նրանց միայն կեսն է՝ 433 միլիոնը 155 երկրից, այդ շրջանում վերադառնում դպրոց։
Հաշվի առնելով, որ 128 միլիոն աշակերտ գտնվում է ուսումնական տարվա կեսին, ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում դասերին հաճախելու է 561 միլիոն աշակերտ կամ յուրաքանչյուր երրորդը:
Մեկ միլիարդ սովորող, կամ սովորողների երկու երրորդը բախվում է դպրոցների փակմանը կամ անորոշությանը: Առանձնակի ռիսկի տակ են գտնվում բնակչության առավել խոցելի խմբերը, հատկապես աղջիկները:
ՅՈւՆԵՍԿՕ-ն ընդգծում է, որ նոր ուսումնական տարին սկսած 900 միլիոն սովորողների կեսից ավելին, որոնք սկսում են ուսումնական տարին, կշարունակեն իրենց կրթությունը, ինչպես ակնկալվում է, ամբողջությամբ հեռավար կամ համատեղելու են հեռավար ուսուցումն առկա ուսուցման հետ:
Այնուամենայնիվ, այս աշակերտների մեծ մասը և նրանց ընտանիքները դեռ սպասում են 2020/2021 ուսումնական տարվա հրահանգներին, չնայած որ դասերը նախատեսվում է սկսել մի քանի շաբաթ անց:
Այս իրավիճակը զգալի մարտահրավերներ է առաջացնում՝ հաշվի առնելով հեռակա ուսուցման հետ կապված անհավասարությունները, որոնք հատկապես ազդում են անապահով բնակչության վրա:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 1-ը՝ համավարակի ժամանակ
- Եթե Արայիկ Հարությունյանն այդքանը չի հասկանում՝ չհասկացողների համար Հայաստանում երեք դպրոց կա. Սերժ Սրապիոնյան
- Ինչպե՞ս են եվրոպական դպրոցները պատրաստվում դասերին
- Վրաստանում մանկապարտեզները բացվում են հոկտեմբերի մեկից, դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից