Պատմության վերաշարադրման կողմնակիցներին Պուտինը կոլաբորացիոնիստներ է անվանել
Մարդիկանց, ովքեր համաձայն են պատմության վերաշարադրման հետ, կարելի է անվանել կոլաբորացիոնիստներ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Այն մարդկանց, ովքեր պատերազմի տարիներին համագործակցում են թշնամու հետ, բոլոր ժամանակներում և ամենուր միշտ անվանել են կոլաբորացիոնիստներ: Բայց նրանց, ովքեր այսօր համաձայն են պատմության վերաշարադրման հետ, միանշանակ կարելի է անվանել մերօրյա կոլաբորացիոնիստներ»,- ասել է ՌԴ նախագահը համառուսաստանյան բաց տեսադասի ժամանակ:
ՌԴ ղեկավարի խոսքով ՝ հիշողության պահպանումը պետական կարևորագույն խնդիր է, քանի որ նրա վրա հենվելով կարելի է վստահորեն շարժվել ապագա:
«Մենք չպետք է կառչենք անցյալից, բայց այդ անցյալի հիման վրա, այդ հիմքի հիման վրա պետք է նախադրյալներ ստեղծենք առաջ շարժվելու համար: Սա է ամբողջ հարցը»,- շեշտել է Պուտինը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան