Պռոշյանի կոնյակի գործարանում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր կեսօրին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին։
«Կա երկու զոհ և չորս տուժած: Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,-հայտնում են ԱԻ նախարարությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները