Կոնյակի գործարանի պայթյունից մահացել են մասնաճյուղի և զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները
«Մահացել է գործարանի մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը»,- այսօր լրագրողներին հայտնել է Պռոշյանի կոնյակի գործարանի սեփականատեր Արմեն Գասպարյանը՝ ներկայացնելով գործարանում բռնկված հրդեհի հետևանքները:
Ըստ նրա, մահացածներն անմիջապես գտնվել են պայթած տարայի մոտ:
Նրա խոսքով՝ տարբեր աստիճանի այրվածքներով ես 4 քաղաքացի, տեղափոխվել է նախ Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք, որտեղից էլ տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»:
Գասպարյանը հայտնեց, որ իր ունեցած նախնական տեղեկություններով այրվածք ստացած քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները