Ֆինլանդիան առաջարկում է մեղմել զբոսաշրջիկների համար նախատեսված սահմանափակումները
Ֆինլանդիա այցելողների համար նախատեսված պահանջներն ու սահմանափակումները պետք է մեղմացվեն, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆինլանդիայի տնտեսական զարգացման նախարար Միկա Լինտիլյոյի խոսքը։
«Այս պահին ԵՄ-ում առկա են ամենախիստ չափանիշներ COVID-19 հիվանդության դեպքերի համար. տեղական իշխանությունների կարծիքով, իրավիճակը բարենպաստ է համարվում, եթե վերջին 14 օրվա ընթացքում հիվանդության դեպքերի չեն գերազանցում ութը՝ 100 հազարի մարդու հաշվարկով: ԵՄ մակարդակում առաջարկվող ցուցանիշը 16 է։ Հինգշաբթի օրը Ֆինլանդիան կվերանայի աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և կորոշի, թե որ երկրների հետ պետք է բացել կամ փակել սահմանները: Եվրոպայի ոչ մի երկիր չի բավարարում ներկայիս պահանջվող ցուցանիշը»,- ասել է նա։
Նախարարը վստահ է, որ ներկայիս սահմանափակող քաղաքականության շարունակությունը մեծ խնդիրներ կբերի Ֆինլանդիայի զբոսաշրջությանն ու երկրի ողջ տնտեսությանը:
«Մենք մեր գործողություններով ամբողջովին արգելափակում ենք տուրիզմը: Եթե այս արդյունաբերությունը վտանգենք նման սահմանափակումներով, ապա մենք ոչ թե կխոսենք խոս հազարավոր գործազուրկների մասին, այլ կանցնենք հնգանիշ թվերի: Սա վերաբերում է ամբողջ Ֆինլանդիային, բայց առավելապես կտուժի հյուսիսային տարածաշրջանը»,- շեշտել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիան փակելու է իր սահմանները 10 երկրների համար
- Ֆինլանդիայում կորոնավիրուսի ֆոնին կփակվեն ռեստորաններն ու բարերը. «ՏԱՍՍ»