Տնտեսություն 13:27 01/09/2020 Հայաստան

Խաղողագործին ճգնաժամի դեմ մենակ են թողնում. ստացած 50 տոննա բերքը չի մթերվում (լրացված)

Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ և Այգևան համայնքների խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերանայել գնային քաղաքականությունը։

Ակցիայի մասնակիցներից Կարեն Սիսակյանը նշում է,  որ խաղողի մթերման գինը իջեցվել է մինչև 135 դրամ, մինչ նախորդ տարիներին կոնյակի համար մթերվող խաղողի գինը տատանվել է 150-160 դրամի սահմանում։

«Գինու համար նախատեսված սորտի գինը եղել է 220-230 դրամ, բայց այս տարի 160 դրամ է։ Մարդիկ պայմանագիր են կնքել «Պռոշյանի» գինու-կոնյակի գործարանի հետ։ «Արարատից» ու «Նոյից» էլ դեռ խաբար չունենք, չնայած, որոշ տեղերից լսել ենք, որ «Նոյն»  էլ 130 դրամով է մթերելու։ Մենք երկարաժամկետ պայմանագրեր ունենք, բայց գինը նշված չէ,ամեն տարի մի գին է որոշվում։ Երկու տարի առաջ մենք պահանջեցինք, որ մեզ գին ներկայացնեն... և այս տարի գարնանը կոնյակի գործարանը մեզ ասաց 155 դրամ, բայց այսօր իմացել ենք, որ 140 դրամի մասին է խոսակցություն գնում։ Գնային փոփոխություններ են մտցրել»,- նշեց նա։

Բացի այդ, ակցիայի մասնակիցները նեղսրտում են, որ մարդկանց 15-20 տոննայի վերաբերյալ պայմանագրերը առանց որևէ  զգուշացման «Արարատ» կոնյակի գործարանը կրճատել է։ 

«Ինձ ցուցակից լրիվ հանել են, ես ամեն տարի այգիս մեծացրել եմ, անցած տարի 50 տոննա խաղող եմ տվել, այս տարի ինձ զանգեցին և ասացին, որ նոր ծրագիր պետք է գա։ Հիմա ցուցակից լրիվ դուրս եմ մնացել, թե որն է պատճառը, չգիտենք։ Առանց որևէ պատճառաբանության ինձ պայմանագրից հանել են, բայց արդեն 15 տարի է՝ ես կոնյակի գործարանին խաղող եմ տալիս։ Մեր խնդրանքն էն ա, որ մարդիկ նախորդ տարվա գնով խաղաղը մթերեն, ու էն մարդիկ, որ միշտ խաղող են  հանձնել, դուրս չմնան ցուցակից։ Մենք իրենցից ուրիշ ոչինչ չենք ուզում։ Բա մենք էսքան հիվանդություն, էսքան ճգնաժամ անցանք, ո՞նց ենք ապրելու։ Մենակ խաղողի բերքի գինն են իջեցնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ խաղողագործ էլ տեղեկացրեց, որ դեռ 1980 թվականից է խաղող մշակում և իր բերքը մթերվել է, հիմա, իր խոսքով, անամոթաբար, իրեն պայմանագրից հանել են։ Նա շեշտեց, որ դատի է տալու մթերող գործարանի ղեկավարին։

Կարեն Սիսակյանն էլ հավելեց,  որ պետությունը սուբսիդավորել է գործարաններին, որ վերջիններս խաղող մթերեն, սակայն  գործարանները սուբսիդավորվելուց հետո անգամ բերքի գինն իջեցրել են՝ դարձնելով 135 դրամ.

«Գործարանն ինչո՞ւ է սուբսիդավորվել, որ գոնե գինը պահվի, բայց դա էլ չի պահպանվում։ Կոնյակի սորտից 20 դրամ են իջեցնում, իսկ գինու սորտից` 60 դրամ»։

Շուտով բողոքի ակցիայի մասնակիցնրին լսելու եկավ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը։ Նա, լսելով խաղողագործների բողոքը, որ պայմանագրերում նշված է միայն գյուղացու պարտավորվածությունների մասին, բայց գյուղացու որևէ իրավունքի մասին չի խոսվում, ասաց՝ նախորդ օրը մարզպետարանում ներկայացվել է, որ կան մթերումներ կատարող գործարաններ։

«Կան գործարաններ, որոնք հայտնի պատճառներով կրճատել են մթերման ծավալները, բայց կան տեղեր, որտեղ մթերումը կատարվում է, խաղողը կարելի է տանել և իրացնել։ Իսկ գնային քաղաքականությունը արտադրամասերն են մշակում, այդ մասով մենք չենք կարող որևէ բան անել։ Բայց ամեն դեպքում, խաղողը չի մնում գետնին, մենք նախորդ հինգշաբթի օրը այդ խնդրի մասին արդեն տեղյակ ենք եղել, գործարանի տնօրինության հետ ենք խոսել։ Հեռախոսահամար կա, կարող եք զանգել և տանել բերքը հանձնել»,- նշեց նա։

Խաղողագործներն էլ հակադարձեցին, նշելով, թե այդ դեպքում որն է մարզպետարանի դերը, եթե գյուղացուն են ուղարկում գործարանի հետ պայմանավորվելու. «Է, հա, գործարանն էլ կարա ասի՝ 120 դրամով եմ մթերում։ Բա մենք ի՞նչ անենք էդ դեպքում»։

Կարեն Գրիգորյանն էլ արձագանքեց, որ պետությունը սուբսիդավորել է գործարաններին, դա արվել է, որ ընկերությունները կարողանան մթերում իրականացնել։

Սակայն, քանի որ մարզպետի տեղակալի հետ հանդիպումը չգոհացրեց խաղողագործներին, նրանք բողոքի ակցիան շարունակեցին մարզպետարանում։

Փոխմարզպետը ակցիայի մասնակիցներին ասաց, որ նրանք կարող են դիմում ներկայացնել, կամ կարող են աշխատանքային խումբ ձևավորել, որը կառուցողական քայլեր կիրականացնի։

Բայց, խաղողագործները նախ հայտնեցին իրենց դժգոհությունը, որ մարզպետը, տեսնելով իրենց, չի սպասել, այլ մեքենա է նստել ու հեռացել. «Իսկ դուք էլ մեզ հետ հանդիպման էին եկել, բայց էլի հիշեցնում էիք Սերժի վախտերը։ Մենք ցիվիլ ձևով հավաքվել էինք, չուզեցինա անգամ ճանապարհ փակել, ուղղակի դուրս էինք եկել՝ մեր բողոքն արտահայտելու։ Բայց դուք ստիպում եք փողոց փակել։ Դուք չասացիք՝ գիտեք ինչ, գյուղացիներ ջան, մենք մի բան կանենք, մի ձևով ձեր խնդիրը կբարձրացնենք»։

Կարեն Գրիգորյանն էլ արձագանքեց, թե մարզպետն իր՝ համայնքի բնակիչներին մոտենալու պահին է շարժվել, իսկ գյուղացիներն էլ ուզել են ճանապարհ փակել։

«Գիտեք, այստեղ նստածներից շատերի համար իմ ասածն ընդունելի է, մարդիկ փորձում են գոնե ըմբռնումով մոտենալ»,- նշեց նա։

Բայց, գյուղացիներն, ի նշան բողոքի, դուրս եկան դահլիճից՝ մարզպետի տեղակալի խոսքն անգամ ամբողջությամբ չլսելով։ Նրանք մարզպետարանի շենքի մոտ դժգոհություն հայտնեցին, որ մարզպետը փախել է ամենակարևոր պահին, երբ պետք է իրենց լսեր։ Նրանք ցավով նշում էին, որ իրենց ձայնը որևէ մեկը լսել չի ուզում, և իրենց խնդրին լուծում տալու համար որևէ քայլ չի արվում. «Բերինք, դրինք մարզպետ, տեսա՞ք ինչ եղավ։ Բա ժողովուրդը բերեց դրեց իշխանության, ինչ պիտի անեին»։

Խաղողագործները որոշեցին ճանապարհը փակել, որպեսզի, ինչպես իրենք են ասում, մարզպետը գնա իրենց դուռը։

«Թող ինքը գա մեր դուռը, իբր մենք խի՞ եկանք, որ ինքն էլ փախավ։ Գյուղացիքին բանի տեղ չդրեց, հելավ, գնաց։ Մարզպետարանը ժողովրդի բարեկեցիկ կայնքը պիտի ապահովի, իսկ իրենք ուզում են ցրել ժողովրդին։ Ես իմ հալալ քրտինքով ուզում եմ ապրել, իրավունք չունե՞մ իմ ձայնը բարձրացնելու։ Ցրեց, մեզ ցրեց մարզպետարանը։ Մենք վաղն էլ ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, մյուս օրն էլ»,- շեշտեցին նրանք։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}